ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին  անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Խորհրդակցությանը քննարկվել են մայրաքաղաքում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ կայուն համաճարակային վիճակի պահպանման շրջանակներում իրականացվող համալիր աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին քննարկված հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: