ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այս մասին Infoport.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

  • Կիսվել: