ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բակո Սահակյանն ընդունել է ՄԻՊ Արման Թաթոյանին

Բակո Սահակյանն ընդունել է ՄԻՊ Արման Թաթոյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի գրասենյակից։

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: