հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բակո Սահակյանն Արցախում ընդունել է Արթուր Դավթյանին

Բակո Սահակյանն Արցախում ընդունել է Արթուր Դավթյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են  առաջիկայում Արցախի Հանրապետությունում անցկացվելիք նախագահական և Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման, քվեարկության ընթացքում, ինչպես նաև հետընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումների, ահազանգերի քննության ու ընթացքավորման նկատմամբ դատախազական արդյունավետ հսկողության իրականացմանն առնչվող հարցերը:

ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել է, որ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կամքի ազատ դրսևորման և քվեի հստակ հետևանքների ապահովման երաշխիքներ պետք է ունենա: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է հատկապես ԱՀ դատախազության դերակատարությունն ու պատասխանատվությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկումներին և մի շարք այլ խնդիրենրիվերաբերող հարցեր։

  • Կիսվել: