ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Բակո Սահակյանի մոտ քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները

Բակո Սահակյանի մոտ քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են հանրապետությունում սուր շնչառական վարակների եւ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցող համապատասխան ոլորտների ղեկավարները Նախագահին զեկուցել են կատարվածի մասին:

Վերլուծվել է կորոնուվիրուսի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների հետ կապված իրավիճակը:

Կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ պետական կառավարման մարմինները, մշտական կապի մեջ լինելով Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ, այս հարցում իրականացնում են համատեղ միասնական քաղաքականություն:

Նախագահն ընդգծել է հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկման եւ բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

 

Երկրի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ  աշխատանքները կազմակերպված եւ համակարգված անցկացնելու ուղղությամբ՝ կարեւորելով այս հարցում պետական բոլոր կառույցների միջեւ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: