Բացվել է արցախցի լուսանկարիչների «Շրջափակման ձայնը» խորագրով ցուցահանդեսը
Մայիսի 16-ին ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնի ճեմասրահում բացվել է շրջափակման մեջ գտնվող արցախցի լուսանկարիչների «Շրջափակման ձայնը» խորագրով ցուցահանդեսը, որում ընդգրկված 33 լուսանկարները պատմում են արցախցիների վերջին 6 ամիսների կյանքի մասին, տեղեկանում ենք ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից։
Միջոցառման բացման խոսքում ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին և ընդգծել, որ նման նախաձեռնություններն անչափ կարևոր են Արցախի նկատմամբ հանրության ուշադրությունն արթուն պահելու, պաշարման մեջ գտնվող մեր հայրենակիցներին գոտեպնդելու, ինչպես նաև դժվարին ու ծանր պայմաններում ստեղծագործող արցախցի արվեստագետների աշխատանքն արժևորելու գործում։