չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Բացառապես հաղթանակն է այն ավարտը, որը մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում․ Վարչապետ

Բացառապես հաղթանակն է այն ավարտը, որը մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում․ Վարչապետ

Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որը մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Այսօր արդեն Արցախի պաշտպանության բանակը իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ եւ հասել էական հաջողությունների` ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանում: Այս մասին ասօր ժողովրդին ուղղված իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր թշնամին որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու եւ հաղթելու հայկական կամքի հետ, ու մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլեւս երբեք, այլեւս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին։

Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն.

Սա մի նոր Սարդարապատ է, եւ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, եւ այդ նպատակի անունն է՝ հաղթանակ: Այդ նպատակի անունն է՝ հաղթանա՛կ:

Եւ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու մենք կհաղթենք: Ու մենք անպայմանորեն կհաղթենք: Ու չկասկածեք՝ մենք անպայմանորեն կհաղթենք:

Եւ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը

Եւ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Փա՛ռք ընկած հերոսներին:

Փա՛ռք հայոց հաղթական բանակին:

Փա՛ռք հաղթական հայ ժողովրդին»,- հայտարարել է նա։

  • Կիսվել: