երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բացահայտվել է 2020 թ. պատերազմի ընթացքում կատարված հերթական հանցագործության դեպքը. ԱՀ ՆԳՆ

Բացահայտվել է 2020 թ. պատերազմի ընթացքում կատարված հերթական հանցագործության դեպքը. ԱՀ ՆԳՆ

Բացահայտվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում կատարված հերթական հանցագործության դեպքը, հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

՛՛2020թ. դեկտեմբերի 28-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ս. Ա.-ին (ծնված 1968թ.) պատկանող մթերային խանութից 2020թ. հոկտեմբերի 1-ից մինչև 6-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձանց (անձի) կողմից տարբեր տեսակի ապրանքներ գողանալու մասին։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը 2020թ. հոկտեմբերի սկզբներին կատարել է Ստեփանակերտ քաղաքի 58-ամյա բնակիչ Ա. Ա .–ն։

Նախապատրաստվում է նյութերն ուղարկել ԱՀ քննչական կոմիտե՝ թիվ 14300221 քրեական գործի վարույթը վերսկելու համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: