ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էրդողանն Արցախի հարցով սպառնացել է ԱՄՆ-ին

Էրդողանն Արցախի հարցով սպառնացել է ԱՄՆ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է՝ Անկարան մտադիր չէ հրաժարվել ՌԴ-ից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Ամերիկայից ոմանք զանգահարում են իմ եղբայր Իլհամին (Ադրբեջանի նախագահ – խմբ.) և հայտարարում, որ գիտեն, թե ով է աջակցում Ադրբեջանին։ Էրդողանն ու Թուրքիան են։ Ամերիկացիները սպառնում են Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Իսկ մենք պատասխանում ենք. «Դու (Ամերիկա – խմբ.) չես հասկանում՝ ում հետ գործ ունես։ Դե, կիրառիր, մի հապաղիր»», - հայտարարել է  Թուրքիայի նախագահը` Մալաթիա քաղաքում իր ելույթի ժամանակ։ Ելույթի հեռարձակումն իրականացվում էր նախագահի Twitter–յան էջում։

Էրդողանը նաև ԱՄՆ-ին առաջարկել է պատժամիջոցներ կիրառել, որով Թուրքիայի անդրօվկիանոսյան գործընկերը սպառնում էին С-400-ի մատակարարման մասին պայմանագրի ստորագրման պահից ի վեր:

«Ինչպիսին էլ լինեն պատժամիջոցները, մի ուշացրեք, կիրառեք»,- ասել է նա:

Բացի այդ, Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան գումար է վճարել ամերիկյան F-35 կործանիչների համար, սակայն ԱՄՆ-ն դրանք այդպես էլ չի մատակարարել:

  • Կիսվել: