հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ-ում Արցախի հարցերով փակ նիստ է ընթանում․ մասնակցում են արտգործնախարարը և փոխվարչապետը

ԱԺ-ում Արցախի հարցերով փակ նիստ է ընթանում․ մասնակցում են արտգործնախարարը և փոխվարչապետը

Այս պահին Ազգային ժողովում ընթանում է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ փակ նիստ: Նիստին մասնակցում են խորհրդարանական երեք խմբակցությունները և Կառավարության ներկայացուցիչներ՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 

Նիստը դռնփակ անցկացնելու առաջարկը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ այս հարցը ոչ միայն Հայաստանում է հանրային լայն հետաքրքրության առարկա, այլ նաև Հայաստանից դուրս։

«Այս հարցի քննարկումները կոնտեքստային իմաստով կարող են պարունակել Արցախին և Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք մենք չենք կարող բաց և ուղիղ ռեժիմով քննարկել։ Այն, ինչ վերաբերում է ՀՀ ազգային և պետական շահերին և Արցախի անվտանգային վիճակին, մենք չենք կարող մեզ թույլ տալ այդ հարցերը քննարկել բաց ռեժիմով»,-հավելեց Կոնջորյանը:

Նշենք, որ նիստը նախաձեռնել են ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

  • Կիսվել: