հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երեւանի բազմահարկերում արդեն 860 աղբամուղ է փակվել. քաղաքապետարան

Երեւանի բազմահարկերում արդեն 860 աղբամուղ է փակվել. քաղաքապետարան

Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ շուրջ 860 աղբամուղ է փակվել: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել բոլոր բազմահարկերում՝ ընդգծելով, որ միայն այս կերպ է հնարավոր շենքերում լուծել գարշահոտության, առնետների ու, առհասարակ, սանիտարական խնդիրները։

 

  • Կիսվել: