ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը հերթական ակցիան անցկացրեց Գյումրիում

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը հերթական ակցիան անցկացրեց Գյումրիում

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը արդեն երրորդ անգամ ակցիա իրականացրեց Գյումրիում՝ «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով:

Սրանով, ըստ նախաձեռնողների, նպատակ ունեն ճնշում գործադրել ռուսական կողմի վրա՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը ապաշրջափակելու և փակված միջանցքի հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար: Ի տարբերություն նախորդ հավաքների՝ այս անգամ հավաքի մասնակիցները բավական քիչ էին ու  հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ՝ չշարժվելով դեպի ռազմաբազա:

Կոչերից ու ելույթներից  հետո նախաձեռնողները որոշեցին գնալ քննարկելու հետագա քայլերը:

 Հիշեցնենք, որ նման ակցիա «Ազգային ժողովրդավարական բևեռն» անցկացրել էր նաև հունվարի 8 -ին՝ փորձելով փակել Գյումրիում դեպի ռազմաբազա տանող հատվածը, սակայն ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին բերման ենթարկեցին հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով: Նույն հիմքով չեղարկվեց նաև հունվարի 15-ին նախատեսված ակցիան:

  • Կիսվել: