երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են պետնախարարի հետ

ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են պետնախարարի հետ

Մարտի 10-ին Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի  խմբակցությունների ղեկավարները հանդիպել են ԱՀ նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ:

Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, մանրամասնելով, որ հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները և դրանց մեղմման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել ներկա ճգնաժամային պայմաններում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ընթացքին և ոլորտում առկա խնդիրներին:

Խմբակցությունների ղեկավարները հարցեր են ուղղել Գուրգեն Ներսիսյանին՝ մարտի 7-ին news.am-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի կապակցությամբ: Պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդեն պարզաբանումներ է տվել և որպես հիմք պետք է ընդունել դրանք:

Երկուստեք համոզմունք են հայտնել, որ ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում:

  • Կիսվել: