հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Ազատ հայրենիք – ՔԴՄ» դաշինքը կոչ է անում դիտորդներին իրենց առաքելությունը կատարել բացառապես օրենքի պահանջներին համապատասխան

«Ազատ հայրենիք – ՔԴՄ» դաշինքը կոչ է անում դիտորդներին իրենց առաքելությունը կատարել բացառապես օրենքի պահանջներին համապատասխան

Վերջերս Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող որոշ կազմակերպություններ հրապարակայնորեն հանդես են գալիս արտակարգ դրություն մտցնելու՝ ընտրությունները չեղարկելու կամ դրանք պարտադիր անցկացնելու հայտարարություններով:

Ինչպես նշում է «Ազատ հայրենիք- ՔԴՄ» դաշինքը, համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի դիտորդն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկաողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդիմության, Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ:

«Կոչ ենք անում դիտորդական առաքելություն իրականացնող այդ  կազմակերպություններին պահպանել վերոնշյալ օրենքի պահանջները,և իրականացնել օրենքով իրենց վերապահված գործառույթները»,- ասված է դաշինքի տարածած հայտարարության մեջ։

  • Կիսվել: