կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
«Այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը գոյություն չունի, խաղաղության համաձայնագրի տեքստում ներառելու ցանկացած փորձ անարդյունավետ է»․ Ալիև

«Այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը գոյություն չունի, խաղաղության համաձայնագրի տեքստում ներառելու ցանկացած փորձ անարդյունավետ է»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվում է նույնիսկ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը:

«Այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը գոյություն չունի, խաղաղության համաձայնագրի տեքստում ներառելու ցանկացած փորձ անարդյունավետ է»,-ասել է նա օկուպացված հայկական Շուշի քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ,  հաղորդում է АПА-ն։

Նշելով, որ Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանը կառուցողականություն կդրսեւորի, Ալիեւն ասել է. «Ինչեւէ, մենք չենք նախատեսում որեւէ այլ միջոց ձեռնարկել, բացի դիվանագիտական միջոցներից: Եթե խաղաղություն չլինի, հաղորդակցություն չլինի, նրանք կրկին մեկուսացված կլինեն»։

Միաժամանակ Ալիեւը դժգոհել է Մինսկի խմբի անգործությունից։ Ալիեւի կարծիքով՝ իր գոյության ողջ ընթացքում ՄԽ-ն արգասաբեր ոչինչ չի արել։ «Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանը չէր ցանկանում ազատել տարածքները։ Հիմա, երբ նա փաստացի հրաժարական է տվել, մենք այդ մասին շատ չենք խոսի։ Բայց հիմնական պատճառը, թե ինչու հակամարտության խաղաղ կարգավորումն այդպես էլ չստացվեց, այն էր, որ դա չէր ցանկանում Հայաստանը»,-կարծում է Ալիեւը։

  • Կիսվել: