շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել. Արայիկ Հարությունյան

Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ընտանիքն այսօր վերադարձել է Ստեփանակերտ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:

Նախագահը, մասնավորապես, գրել է. ՛՛Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել:

Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան:

Կոչով դիմել եմ նաև կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքների՝ հարազատ օջախներում կրկին հաստատվելու ուղղությամբ:

Պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը՛՛:

 
 
 
 

  • Կիսվել: