ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօր թեստավորված քաղաքացիների մոտ կորոնավիրուսային վարակի դեպք չի հաստատվել

Այսօր թեստավորված քաղաքացիների մոտ կորոնավիրուսային վարակի դեպք չի հաստատվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսային վարակի դեպք չի հաստատվել:

Այս մասին տեղեկացրին Արցախ / Տեղեկատվական շտաբից:

Սույն քաղաքացիները ՀՀ-ում են գտնվել այլ առողջական խնդիրների պատճառով:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

  • Կիսվել: