երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Այսօր կարող է հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ մտնել ԼՂ. Փաշինյան

Այսօր կարող է հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ մտնել ԼՂ. Փաշինյան

Այսօր կարող է հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ մտնել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ։ Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ մտնի Լեռնային Ղարաբաղ։ Հիմա ես ուղղակի ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետև որոշակի պայմանավորվածություններ կան։ Խոսքը դինամիկ գործընթացի մասին է»,– նշեց նա։
 
Ի դեպ, այսօր ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Բաքուն Ստեփանակերտ է ուղարկել «հումանիտար օգնության որոշակի խմբաքանակ»։

  • Կիսվել: