կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին. «ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»

Այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին. «ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»

Պատկան մարմինների կողմից շարունակաբար գործադրվում են բոլոր ջանքերը վառելիքի եվ ցորենի ունեցած սուղ պաշարների պայմաններում բնակչության հացի կարիքը գոնե մասնակիորեն բավարարելու համար: Այս մասին ասված է «Արցախի հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Ամենօրյա ռեժիմով հավաքագրվում են ցորենի պաշարներ և ստացված ալյուրը անմիջապես ուղղվում է հացի արտադրամասերին՝ ըստ ունեցած հնարավորությունների:

Այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին, իսկ մինչև օրվա վերջ կմատակարարվի այսօրվա և վաղվա հացի պահանջարկի շուրջ 70%-ի չափով ալյուր:

Շրջաններում նույնպես համապատասխան աշխատանք է տարվում այդ ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: