շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Այս պահին Կոռնիձորում և Արցախում հասանելի ադրբեջանական ռադիոն ադրբեջանական շեշտադրումներով հայերենով խոստանում է Արցախի հայերին «բարեկեցիկ ապագա»

Այս պահին Կոռնիձորում և Արցախում հասանելի ադրբեջանական ռադիոն ադրբեջանական շեշտադրումներով հայերենով խոստանում է Արցախի հայերին «բարեկեցիկ ապագա»

Այս պահին Կոռնիձորում և Արցախում հասանելի է ադրբեջանական ռադիոն։ Այս մասին հաղորդում է InfoPort.am-ի թղթակիցը։
 
Ադրբեջանական ռադիոյով հատուկ արցախահայերի համար հայալեզու ագիտացիոն ծրագիր է հեռարձակվում, որի ժամանակ հաղորդավարը ադրբեջանական շեշտադրումներով հայերենով խոստանում է Արցախի հայերին ՛՛բարեկեցիկ ապագա՛՛։
 
՛՛Գալիս է ռազմական խունտայի վախճանը, որը երկար տարիներ զավթել է այս տարածքները, և անցյալի գիրկն է անցնում պատերազմի, աղքատության, վախի և խավարի դարաշրջանը... ...խաղաղության և անվտանգությանն ապահովմ,ան խոչընդոտները, ժամանակն է վերադառնալ խաղաղ կյանքին, ընտրեք խաղաղությունը, և միասին վերադարձնենք Ղարաբաղի նախկին փառքը:
 
Ղարաբաղի նախկին բնակչությանը՝ ձեր իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու են Ադրբեջանի սահմանադրության հիման վրա:
 
Ադրբեջանում ազգային փոքրամասնություններն ապրում են խաղաղ և  բարեկեցիկ կայնքով, մենք երբեք կրոնական կամ ազգային հողի վրա խնդիր չենք ունեցել: Ադրբեջանում ապրող հայերը մյուս քաղաքացիների նման կունենան հավասար իրավունքներ և անվտանգության երաշխիքներ:
 
Ղարաբաղի հայ բնակչությանը՝ ռազմական խունտան ձեզ պատանդ է պահել 30 տարի և թույլ չի տվել նորմալ ապրել: Նրանք ձեզ զոհաբերել են իրենց ֆինանսական շահերի համար, այնպես որ դուք կարող եք շարունակել ձեր կանքը որպես Ադրբեջանի քաղաքացի...
 
...Կարճ ժամանակում ձեր սոցիալական վիճակը կբարելավվի, կկառուցեք հարմարավետ և ապահով նոր կանք՛՛,-հայտնում է ադրբեջանական ռադիոն:
Ադ հասարակության մեջ վերաինտեգրումը ձեզ համար ճիշտ ընռրությւոյ է

  • Կիսվել: