կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այս պահի դրությամբ 67 տուժած անձ գտնում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում, մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր. Ավանեսյան

Այս պահի դրությամբ 67 տուժած անձ գտնում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում, մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր. Ավանեսյան

Այս պահի դրությամբ 67 տուժած անձ գտնում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր, ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ օրերս Արցախից ՀՀ տեղափոխված 23 վիրավոր շարունակում է բուժում ստանալ Երևանի տարբեր կլինիկաներում, իրականացվել են նաև վիրահատական միջամտություններ։ Անդրադառնալով արցախցի 13-ամյա տղայի առողջական վիճակին՝ նախարարը նշեց, որ դեռահասի մոտ նկատվում է դրական տեղաշարժ։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ տարհանման գործընթացն այս պահին էլ շարունակվում է, և ՀՀ-ից մեկնած շտապօգնության մեքենաները Ստեփանակերտից ինչպես ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածների, այնպես էլ պայթյունից տուժածների տեղափոխում են իրականացնում։

Նա նաև հավելեց, որ այսօր առավոտյան Երևան են բերվել նորածին երեխաներ, որոնց վիճակը բավական ծանր էր։ Այժմ նրանք գտնվում են մասնագետների վերահսկողության տակ, կայուն վիճակում են:

 

  • Կիսվել: