չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այնտեղ որևէ բնապահպանական հարց չկար, դա զուտ պրովոկացիա էր. Արմեն Գրիգորյանը՝ ադրբեջանցիների կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելու մասին

Այնտեղ որևէ բնապահպանական հարց չկար, դա զուտ պրովոկացիա էր. Արմեն Գրիգորյանը՝ ադրբեջանցիների կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելու մասին

Այնտեղ բնապահպան տեսնելը շատ դժվար կլինի, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ այնտեղ որևէ բնապահպանական հարց չկար, դա զուտ պրովոկացիա էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանցիների բնապահպանական պատճառաբանությամբ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելուն՝ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Գրիգորյանը նշեց, որ բոլոր այդ պրովոկացիաները խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը.  «Այս առումով, քանի որ Լաչինի միջանցքն ամբողջողվին գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ, բնականաբար աշխատանք է տարվում, որպեսզի Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովվի՝ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության»:

Խոսելով Արցախի հայաթափման խնդրի մասին՝ Գրիգորյանն ասաց. «Բնականաբար Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախում հայաթափման ուղղությամբ:Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի անվտանգության երաշխիքներ ստեղծի Արցախի համար»:

  • Կիսվել: