երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Այն, ինչ այսօր կատարվում է տատիկիս հայրենիքում, իրական մղձավանջ է․ Սաթի Սպիվակովա

Այն, ինչ այսօր կատարվում է տատիկիս հայրենիքում, իրական մղձավանջ է․ Սաթի Սպիվակովա

Հայտնի ջութակահար եւ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ դերասանուհի եւ հաղորդավարուհի Սաթի Զարեեւնա Սպիվակովան, ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը փաղաքշորեն անվանում են նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ»։

«Ես հաճախ եմ երազում տեսնում տատիկիս... նրա պատմություններն այն մասին, թե ինչպես է ինքը՝ 12 տարեկանում, մեկ տարեկան եղբոր հետ փախել հայրենի տնից՝ փրկվելով ջարդերից... Այն, ինչ այսօր կատարվում է նրա հայրենիքում, իրական մղձավանջ է։ Եվ ուժ չկա, խոսքեր չկան, որովհետեւ շատ բան կա ասելու... Աստված շուտ է տեսնում, բայց ուշ է խոսում։ Ժամանակը եկել է։ Տեր, օգնիր!!!», - հրապարակմանը կից գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրետանակոծում է Արցախը: Ինչպես հայտնում է Արցախի ՊՆ-ն, հարձակումը սկսվել է սեպտեմբերի 19-ին, ժամը` 13:00-ին:

  • Կիսվել: