ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այգեստանում շուրջ 60 տեղահանված ընտանիք է հաստատվել.առօրյան ու խնդիրները ներկայացնում է համայնքի ղեկավարը

Այգեստանում շուրջ 60 տեղահանված ընտանիք է հաստատվել.առօրյան ու խնդիրները ներկայացնում է համայնքի ղեկավարը

ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում 1246 բնակիչ է ապրում ու արարում՝ ամուր կառչած հայրենի հողին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեստանի համայնքապետ Մհեր Վանեսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա տեղեկացմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո շուրջ 60 տեղահանված ընտանիք է հաստատվել համայնքում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Գյուղացիները հիմնականում աշխատում են շինարարական հարթակներում, կան նաև գյուղատնտեսությամբ զբաղվողներ: Դպրոցում կրթվում և դաստիարակվում է 214 աշակերտ: Մանկապարտեզն ունի 55 սան: 44-օրյա պատերազմի ժամանակ գյուղի գրեթե բոլոր տների տանիքները վնասվել են. մի մասն արդեն փոխվել է»,-նշել է Մ. Վանեսյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ գյուղամիջյան ճանապարհները բարեկարգման կարիք ունեն. անձրևային եղանակների պատճառով ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է:

Բնութագրությունը հասանալի չէ

«Համայնքում գործում են համայնքապետարան, բուժկետ, հանդիսությունների սրահ, ակումբ, որոնք վերանորոգման կարիք ունեն»,-նշել է համայնքապետն ու վստահեցրել, որ հարատև խաղաղության հաստատումից հետո առկա բոլոր խնդիրների լուծման ուղիներ, անպայման, կգտնվեն:

  • Կիսվել: