ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել ադրբեջանական հրետակոծությունների ժամանակ. ԱՀ ՄԻՊ

Ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել ադրբեջանական հրետակոծությունների ժամանակ. ԱՀ ՄԻՊ

Այս պահին ընթանում է ԱՀ ՄԻՊ Արտակ բեգլարյանի մամուլի ասուլիսըԼ

՛՛Ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել ադրբեջանական հրետակոծությունների ժամանակ, բոլոր խոշոր քաղաքաները ներառված են այդ 50 բնակավայրերում, բոլոր շրջկենտրոններն անխտիր կերպով հարվածի տակ են եղել, մենք դեռ փաստերը ճշտում ենք, արտահերթ զեկույցով հանդես ենք գալու՝  ներկայացնելով բոլոր ապացույցները:

Առնվազն այս պահի դրությամբ մի քանի 100 անշարժ գույքի ու ենթակառուցվածքների վնասվածքներ կան՝ ճանապարհներ, էլեկտրագծեր, գազատարներ, ջրատար խողովակներ, բնակարաններ, որոնց հետևանքով քաղաքացիական զոհեր ու վիրավորներ են արձանագրվել, մեռքենաներ և այլն, որոնք ակնհայտ կերպով ցույց են տալիս, որ նպատակային կերպով Ադրբեջանը թիրախպավորլ է քաղաքացիական բնակավայրերը:

Ռազմական օբյեկտներից շատ հեռու են գտնվում այս բնակավայրերը, Ադրբեջանը չի մարող ասել, թե ռազմական օբյեկտներ է թիրախավորել:

Միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ են այս գործողությունները, որոնք պետք է համապատասխան գնահատական ստանան միջազգային հանրության կողմից՛՛,-ասուլիսի ժամանակ ասաց Բեգլարյանը:

Նա հավելեց, որ ունենք բոլոր ապացույցներըն առ այն, որ նախահարձակ է եղել Ադրբեջանը:  

  • Կիսվել: