Ավելի քան 47 650 փախստականներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են ԼՂ-ի իրենց բնակության վայրերը
Ռուս խաղաղապահները ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը, որոնք ՀՀ տարածքից վերադարձել են Լեռնային Ղարաբաղի իրենց բնակության վայրերը, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի կայքից:
Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 178 փախստական։
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 47 հազար 653 փախստական։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ իրականացվում են շուրջօրյա դիտարկում և վերահսկողություն: