ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավելի քան 22 հազար դոլարի գողության դեպքը բացահայտվել է. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

Ավելի քան 22 հազար դոլարի գողության դեպքը բացահայտվել է. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

Ապրիլի 7-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Ստեփանակերտ քաղաքի Իվանյան փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանից 22.100 ԱՄՆ դոլար գողանալու մասին։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:

Ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Հ. Ա.-ն:

Գողոնը մասամբ վերցված է։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

  • Կիսվել: