կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ասկերանում շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Ասկերանում շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

ԱՀ Ասկերան քաղաքի մի շարք փողոցներում բարեկարգման, ջրագծերի անցկացման աշխատանքներ են իրականացվում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը:

«Ներկա դրությամբ Կամո փողոցում նոր ջրագծի անցկացման գործընթացն ավարտման փուլում է գտնվում։ Միաժամանակ նաև ճանապարհների բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: 11-րդ փողոցի ավտոճանապարհներն արդեն խճապատվել են: Նելսոն Ստեփանյան փողոցում ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները: Նոր ջրագիծ է անցկացվում Դանիելյան և Արցախյան փողոցներում: Արցախյան փողոցի Բերդ թաղամասում կիրականացվեն ճանապարհների մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Ավարտման փուլում են 3 բազմաբնակարանանոց շենքերի շինաշխատանքները և առաջիկայում կիրականացվի հարակից տարածքի բարեկարգում: Պետական ծրագրով են իրականացվում ասֆալտապատման և ջրագծերի անցկացման աշխատանքները, իսկ խճապատումն ու բարեկարգումը համայնքային ծրագրի մեջ է ընդգրկված», - ներկայացրել է Հ. Շամիրյանը` հավելելով, որ օրերս գործընթացին տեղում հետեւել է նաեւ շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:

  • Կիսվել: