շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ասկերանում մարմնական վնասվածքներով թաղված դիակների հայտնաբերման գործը վարույթ է ընդունվել․ Արցախի ՔԿ

Ասկերանում մարմնական վնասվածքներով թաղված դիակների հայտնաբերման գործը վարույթ է ընդունվել․ Արցախի ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել ս.թ. մայիսի 2-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի առանձնատներից մեկի բակում՝ գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքներով թաղված վիճակում 1967թ. ծնված Ա. Թ.-ի և 1977թ. ծնված Ռ. Կ.-ի դիակների հայտնաբերման դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը: Հայտնում է Արցախի ՔԿ-ն։
 
Քրեական գործի շրջանակներում նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ:
 
Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Քրեական գործի ընթացքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: