Ասկերանում ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում
Ասկերան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի գլխավոր ճանապարհն ասֆալտապատվում է։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։

«Աշխատանքները սկսվել են երկու շաբաթ առաջ։ Կասֆալտապատվի 1 կմ ճանապարհահատված։ Գործընթացը պետական միջոցներով իրականացնում է «Կապավոր» ընկերությունը»,-նշել է Մ. Դանիելյանը և հավելել, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն հաջորդ տարի։

