շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ հիմնվող բնակավայրում ընթանում են շինարարական աշխատանքներ

Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ հիմնվող բնակավայրում ընթանում են շինարարական աշխատանքներ

Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ հիմնվող բնակավայրում ներկայում ընթանում են շինարարական մեծածավալ աշխատանքներ։

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված բազմազավակ ընտանիքներ արդեն այս տարի կտոնեն իրենց բնակարանամուտը։ 
 
Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նրանց շարքում է նաև այն ընտանիքը, որի տան շինարարությունն իրականացվում է առևտրային բանկերի ֆինանսավորմամբ։

«Դեռևս նախորդ տարեվերջին տեղեկացրել էինք, որ ՀՀ բանկերն՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության, որոշում են կայացրել մասնակից դառնալ «Ապրելու Արցախ» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «100 տուն Արցախում» ծրագրին և ֆինանսավորել մեկ բազմազավակ ընտանիքի համար կառուցվող տան շինարարական աշխատանքները։

Նախաձեռնության մասնակիցներին միավորում է մեկ գաղափար՝ բնակարանով   ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված և տունը կորցրած մեր հայրենակիցներին՝ապրեցնելով Արցախն ու արցախցուն»,- նշում են Հայաստանի բանկերի միությունից։ 

  • Կիսվել: