չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի ԱԺ-ում

Աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի ԱԺ-ում

Փետրվարի 15-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, ԱԺ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից:

Քննարկվել են փետրվարի 16-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը։

Նիստի քննարկմանն է ներկայացվում «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Օրակարգում ներառված են նաև պատգամավորական հայտարարություններ։

Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայատարարել է, որ վաղը՝ փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, հրավիրվելու է ԱԺ հերթական նիստ։

 

  • Կիսվել: