ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աշխարհի հայությունը ոտքի է կանգնել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ. ցույցեր աշխարհի տարբեր քաղաքներում (լուսանկարներ)

Աշխարհի հայությունը ոտքի է կանգնել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ. ցույցեր աշխարհի տարբեր քաղաքներում (լուսանկարներ)

Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լուսանկարներ հրապարակելով։

«Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:

Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում»,- մասնավորապես ասվում է վարչապետի գրառման մեջ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: