ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշան, Սոս, Մսմնա, Հաղորտի և Եմիշճան համայնքներում առկա են 14 վերանորոգված բնակելի տներ, որոնք կարող են տրամադրվել տեղահանվածներին

Աշան, Սոս, Մսմնա, Հաղորտի և Եմիշճան համայնքներում առկա են 14 վերանորոգված բնակելի տներ, որոնք կարող են տրամադրվել տեղահանվածներին

Արցախի Հանրապետության պետաջակցության ծրագրով, Մարտունու շրջանում տեղահանված համայնքների բնակիչներին ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով, ազատ բնակֆոնդի տների վերանորոգման աշխատանքների արդյունքում Աշան, Սոս, Մսմնա, Հաղորտի և Եմիշճան համայնքներում առկա են ընդհանուր 14 վերանորոգված բնակելի տներ, որոնք կարող են տրամադրվել տեղահանված համայնքների բնակիչներին։ Ծրագիրն իրականացվում է նաև Մարտունի, Կաղարծի և Մուշկապատ համայնքներում:

15 ազատ բնակֆոնդի տան վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնք շուտով կավարտվեն և պատրաստ կլինեն շահագործման։ Նշված համայնքներում վերաբնակվելու համար ծրագրի շահառուները կարող են դիմել տվյալ համայնքների ղեկավարներին։

  • Կիսվել: