կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ասֆալտապատվում են Կաղարծիի ներհամայնքային ճանապարհները

Ասֆալտապատվում են Կաղարծիի ներհամայնքային ճանապարհները

Ասֆալտապատվում են Մարտունու շրջանի Կաղարծի գյուղի ներհամայնքային ճանապարհները։

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կաղարծի համայնքի ղեկավար Գարուշ Սարգսյանը:

«Նրհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները սկսվել էին հունիս ամսից. ընթանում են ըստ ծրագրվածի։ Առաջին փուլում ասֆալտապատվում է Մարտունի-Ստեփանակերտ մայրուղուց դեպի գյուղ տանող ճանապարհը, մինչև գյուղի դպրոցը և այստեղից մինչև նոր թաղամաս հատվածը՝ մոտ 4,5 կմ երկարությամբ ճանապարհ»,- նշել է Գ. Սարգսյանը և հավելել, որ երկրորդ փուլում նախատեսվում է բարեկարգել դեպի համայնք տանող երկրորդ ճանապարհը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ ասֆալտապատման աշխատանքները իրականացնում է «Վիրաժ» ընկերությունը:

  • Կիսվել: