երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ասֆալտապատվում է Հիլիս տանող ավտոճանապարհը

Ասֆալտապատվում է Հիլիս տանող ավտոճանապարհը

Արցախում շարունակվում են ավտոճանապարհների բարեկարգման աշխատանքները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեցին ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից:

«Այս օրերին ասֆալտապատվում է ԱՀ Ասկերանի շրջանի Հիլիս համայնք տանող 1,5կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհը։ Ներկա դրությամբ ճանապարհի բոլոր հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Նախատեսվում է գործընթացն ավարտել հաջորդ ամսվա ընթացքում: Ճանապարհի շինարարությունն իրականացվում է ԱՀ պետական բյուջեի միջոցներով», -նշեց կառույցի մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը:

Նրա հավաստմամբ՝ Կապալառու կազմակերպությունն է «Ճանշին» ՍՊԸ-ն, իսկ պատվիրատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է։

  • Կիսվել: