երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Դեկտեմբերի 22-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ գլխադասային մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
 
Քննարկվել են խորհրդարանի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Որոշվել է ԱԺ դեկտեմբերի 23-ի նիստի օրակարգում ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա, ինչպես նաև նախորդ նիստում անավարտ մնացած հետևյալ հարցերը՝ «ԱՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Ոստիկանության զորքերի մասին» օրենքների նախագծերի փաթեթը /երկրորդ ընթերցում/, ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ««Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
May be an image of 5 մարդ, people sitting, people standing և ներսումը
Նախատեսված են նաև պատգամավորական հայտարարություններ:

Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է,որ հերթական նիստը հրավիրվելու է դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին:

  • Կիսվել: