երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արթուր Թովմասյանն ընդունել է Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը

Արթուր Թովմասյանն ընդունել է Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը

Այսօր՝ մարտի 23-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն  ընդունել է պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։

 Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով  հայաստանյան գործընկերներին՝ ԱԺ նախագահը  նախ՝ անդրադարձ է կատարել  2020թ․ Աշնանային պատերազմին և հետպատերազմյան իրողություններին, ապա՝ խոսել ռուս- ուկրաինական պատերազմի զարգացումների, տարածաշրջանային ներկա  իրավիճակի և նոր մարտահրավերների մասին։
 
Հանդիպման ընթացքում  Արթուր Թովմասյանը խոսել է Արցախում գազատարի հետ կապված խնդիրների, Արցախի ճակատագրին առնչվող  այլ հարցերի շուրջ։
 
Խորհրդարանի ղեկավարն  ընդգծել է համազգային օրակարգ  ունենալու անհրաժեշտությունը և շեշտել լինել միասնական՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, համախմբել ուժերը՝ ի նպաստ հայկական երկու հանրապետությունների։
 
Թագուհի Թովմասյանը  տեղեկացրել է, որ փաստահավաք  առաքելության նպատակով են այժմ Արցախում, որպեսզի տեղում ծանոթանան Արցախում ստեղծված հումանիտար  ճգնաժամին։ Միաժամանակ ներկայացրել  է  իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ հատկապես Արցախի խնդիրների վերհանման ուղղությամբ, մատնանշել  հանձնաժողովի  հանրային և հրապարակային գործունեությունը։
 
Հանդիպումն այնուհետև շարունակվել է  ԱԺ «Արդարություն»  խմբակցության պատգամավորների հետ։ 
Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ այս օրերին Արցախում գտնվելու և Արցախի խնդիրներով մտահոգվելու համար։
 https://webattach.mail.yandex.net/message_part_real/276080727_274708184823549_1042303325715853038_n.jpg?exif_rotate=y&no_disposition=y&name=276080727_274708184823549_1042303325715853038_n.jpg&sid=YWVzX3NpZDp7ImFlc0tleUlkIjoiMTc4IiwiaG1hY0tleUlkIjoiMTc4IiwiaXZCYXNlNjQiOiIzOHd0YWJMbmpob3NWU1FPNWxCbUtRPT0iLCJzaWRCYXNlNjQiOiJ6blRNSVVmOE5yZmNqVXNGRVVwc3UvMVVWR2N4L2JWZFVvMk1XMVZrQ2Y2RzNmUGN6SFJGOU5mY2I5TUhabEpTU0hCUjNOOW5tRUJNWjFvZzlWaXVNYnpkeFA5cE81cHROdGdMRThReVRZMS9wRjB4T0daK2VqNHBscmxhRm1EaDBwZ2dhUmNnZ0x1d3RmREtOWmxjS0E9PSIsImhtYWNCYXNlNjQiOiJob2VPM2srYlBuem5Oa043UEV6d05tSU1KM01KNTVaT3llY0pUN1dId3V3PSJ9
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին  ընդգծել է հանձնաժողովի շրջանակներում իրականացվող հումանիտար խնդիրները միջազգային հարթակներում բարձրաձայնելու գործունեությունը։
 
Երկուստեք կարևորվել է այս բարդ իրավիճակում միասնական գործելու գաղափարը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։
 
Հանդիպմանը քննարկվել են  անվտանգային հարցերին, աշխարհաքաղաքական նոր ազդակներին, հայկական զույգ հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

  • Կիսվել: