կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հրետակոծվել են հյուսիսային ուղղության բնակավայրերը․ Արծրուն Հովհաննիսյան

Հրետակոծվել են հյուսիսային ուղղության բնակավայրերը․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտյան Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում նաեւ հրանետային միջոցների կիրառմամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հայկական ԶՈՒ-երը հաջողությամբ հետ են մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Այս մասին այսօր կլրագրողների հետզրույցում ներկայացնելով ռազմական գործողությունների ընթացքը ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ  Հյուսիսային եւ Հարավային ուղղություններում լարված մարտեր են ընթանում։

«Րոպեներ առաջ Արցախի ՊԲ-ն հրապարակեց տեսանյութերով հիմնավորված տեղեկություն, որ հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հաձակողական գործողությունները հետ են մղվել տնակային ստորաբաժանումներով եւ այդ ընթացքում Արդբեջանի զինուժը կորցրել է եւս 10-11 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր: Հետ են շպրտվել ելման դիրքեր եւ այդ ուղղությամբ հիմա համեմատաբար հանգիստ է, ընթանում են թեթեւ մարտեր: Այլ ուղղություններով ընթանում են մարտեր:

Հրետանու կիրառությունը բավականին մեծ էր օրվա ընթացքում: Հրետակոծվել են հյուսիսային ուղղության բնակավայրերը, մասնավորապես Մարտակերտը: Մարտակերտում եւ հարակից բնակավայրերում կրակի տակ են ընկել նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները»,-ասաց նա։

Անդրադառնալով հակառակորդի կորուստների թվին՝ նա ասաց, որ տվյալները դեռ ճշտվում են։ Տեղեկություն ունենալուն պես կհրապարակեն։

  • Կիսվել: