շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը Լոս Անջելեսում կխոսեն Արցախ անվտանգ ու արժանապատիվ վերադարձին նպաստելու ներկա իրավիճակի և հետագա ուղիների մասին

Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը Լոս Անջելեսում կխոսեն Արցախ անվտանգ ու արժանապատիվ վերադարձին նպաստելու ներկա իրավիճակի և հետագա ուղիների մասին

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Արցախի  ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ մասնակցելու է հունվարի 27-ին Լոս Անջելեսում կայանալիք՝ Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի 35-րդ հոբելյանական տարեկան ժողովին:

՛՛Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ որպես հիմնական բանախոս: Կխոսեմ Արցախի ժողովրդի ցեղասպանության, մեր ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության, արդարության ապահովման և մեր հայրենիք անվտանգ ու արժանապատիվ վերադարձին նպաստելու ներկա իրավիճակի և հետագա ուղիների մասին:

Հունվարի 28-ին մենք նաև հանրային հանդիպում կունենանք Լոս Անջելեսի հայ համայնքի հետ, որի մասին կհայտարարվի առաջիկայում՛՛,-հայտնել է Բեգլարյանը:

 

  • Կիսվել: