հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արփինե Հովհաննիսյանը որպես դիտորդ Արցախ է մեկնել (տեսանյութ)

Արփինե Հովհաննիսյանը որպես դիտորդ Արցախ է մեկնել (տեսանյութ)

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը մեկնել է Արցախ՝ որպես դիտորդ մասնակցելու Արցախի ընտրություններին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է նա։

«Մենք այստեղ չենք Արցախցուն դասեր տալու, խելք սովորեցնելու համար։ Իրենք լավ գիտեն ՝ ինչպես պետք է որոշում կայացնել։ Մենք այստեղ ենք՝ հետեւելու, որ արցախցու քվեն լինի հասցեական, Արցախը հերթական անգամ աշխարհին ցույց տա, որ ունակ է բարձր մակարդակով ընտրություն կազմակերպելու ժողովրդավարական մակադակով»,- ասել է նա։

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ իր ներկայացրած «Իրավական կրթություն» հասարակական կազմակերպությունը 140 դիտորդ ունի, որոնցից 132-ը՝ Արցախի Hանրապետությունից։

 «Այն, ինչ տեղի ունեցավ հայաստանում, մեզ ստիպեց ավելի սահմանափակ թվով դիտորդներ ընդգրկենք, դիտորդների դասընթացքները կազմակերպել էին առցանց։ Թեստերը դիտորդների վրա չծախսելու համար ասյպիսի որոշում կայացրինք»,- ասել է նա՝ նշելով, որ Երեւանից միայն 3 դիտորդ է մենկել իրենց կողմից, որոնք բոլորը թեստավորվել են։

 

  • Կիսվել: