երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արմատներով արցախցի բժիշկն աշխատանքային այցով  կրկին Ստեփանակերտում է

Արմատներով արցախցի բժիշկն աշխատանքային այցով կրկին Ստեփանակերտում է

Մոսկվայի Վոլինսկի համար 1 կլինիկական հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, արմատներով արցախցի Կոնստանտին  Տոնիյանը աշխատանքային այցով Ստեփանակերտում է: 

«Արցախպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ բժիշկն իրականցնում է անվճար գինեկոլոգիական և լապորոսկոպիկ վիրահատություններ, զուգահեռ նաև՝ հիվանդների խորհրդատվություն:
 
Մեզ հետ զրույցում Կ. Տոնիյանը նշեց, որ  առաջին տարին չէ, որ ամառվա շրջանում այցելում է Արցախ՝  տեղի հիվանդներին բժշկական միջամտություն  ցուցաբերելու նպատակով:
 
«Անցած 5 տարիների ընթացքում, կարող եմ ասել, որ տեղի բժիշկների պրոֆեսիոնալիզմը նկատելիորեն բարձրացել է, լավացել են նաև տեխնիկական հնարավորությունները: Պետք է նշենք, որ ցանկացած կենդանի օրգանիզմ, ինչպիսին նաև ծննդատունը կարելի է համարել,  ցուցաբերելով բարձրակարգ բուժօգնություն օրվա 24 ժամերի ընթացքում, թարմացում է պահանջում: Ուզում եմ  ուշադրություն հրավիրել այն փաստին, որ այդ շրջանակում հիվանդանոցի ղեկավարությունը նպաստում է նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը», - նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այդ առումով ինքն էլ փորձում է  իր փոքրիկ աջակցությունը բերել:
 
Կ. Տոնիյանի հավաստմամբ՝ այս շաբաթվա ընթացքում կազմակերպեցին «բաց դռների օրեր»՝ այդ ընթացքում կատարելով 10 վիրահատություն:
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
«Պլանավորվում ենք էլի վիրահատություններ՝ այսօր և վաղը: Իմ հիմնական աշխատանքը Արցախի այն կանանց հետ էր, որոնք, չնայած հայրենիքի համար ծանր ժամանակաշրջանին, պլանավորում են մայրանալ, ինչը շատ ուրախալի է: Դա այս ժամանակաշրջանում կարևոր որոշում է: Ես համոզված եմ, որ մենք միասին կհաղթահարենք այս ծանր օրերը, և Արցախի կանայք առանց ընթացիկ դժվարությունների կմայրանան: Կուզենայի նշել, որ իմ առաջին այցելությունների   ժամանակ վիրահատական միջնորդությունները անհամեմատ շատ էին, քանի որ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մասնագետները որոշ վիրահատություններ այստեղ չէին կատարում: Այսօր արդեն պայմանները թույլ են տալիս, և  վիրահատությունների մեծ մասը կատարում են տեղի իմ կոլեգաները: Նրանք մասնակցում են բժշկական ոլորտի համաժողովներին, հաջողությամբ կատարում են փորձի փոխանակում, տիրապետում են գինեկոլոգիական գիտության առաջնային հարցերին», - կարևորեց բժիշկը:
 
Նրա պնդմամբ՝ աշխատում են լապորոսկոպիկ մեթոդով, ինչի արդյունքում  հետվիրահատական բարդություններ համարյա չեն լինում:
 
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: