Արցախում արձանագրված 46 հանցագործություններից 42 -ն արդեն բացահայտվել է. ՆԳՆ
Օգոստոսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 59 հաղորդում, որից 46-ը՝ հանցագործությունների վերաբերյալ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից՝ հավելելով, որ ոստիկանության ծառայողների շուրջօրյա համակարգված աշխատանքի շնորհիվ՝ արձանագրված հանցագործություններից 42 -ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ նախորդ շաբաթվա համեմատ նվազել է անձնական ունեցվածքի գողության մասով ստացված հաղորդումները: Գրանցվել է 2 դեպք, անփոփոխ է մնացել վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի թիվը: Ստացված է 4 հաղորդումները բացահայտվել են: Յոթ օրվա ընթացքում գրանցվել է խարդախության և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր, գույքի դիտավորությամբ ոչնչացման 3 դեպք:
Շարունակվում է շրջանառությունն արգելված թմրամիջոցների աճեցման և իրացման դեմ պայքարը: Քրեական հետախուզության վարչությունը և տարածքային ստորաբաժանումների ծառայողները մեկ շաբաթվա ընթացքում այս մասով հայտնաբերել են 5 դեպք: Հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ՝ ոստիկանության ծառայողները համագործակցում են Արցախի Հանրապետության իրավապահ բոլոր գերատեսչությունների հետ և ձեռնարկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն: Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը:
Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 20-ը՝ նյութական վնասով, 6-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 8 քաղաքացի: ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 27 դեպք, 19 վարորդ եղել է անսթափ վիճակում, 221-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 8 քաղաքացի: ՆԳ նախարարության բոլոր ծառայություններն ու ստորաբաժանումները Հանրապետության տարածքում իրականացնում են 24-ժամյա ծառայություն: Գերատեսչության առաքելության հիմքում՝ երկրի ներքին անվտանգության պատշաճ ապահովումն է:
Հետադարձ կապ՝ 1-02, 047 94 02 07: