ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արդիականացվում և բարելավվում է Մարտակերտ քաղաքի արտաքին լուսավորության ցանցը

Արդիականացվում և բարելավվում է Մարտակերտ քաղաքի արտաքին լուսավորության ցանցը

Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի արտաքին լուսավորության ցանցն ապահովվում է էներգախնայող LED տեսակի լուսատուներով, որոնցից շուրջ 50 հատ արդեն տեղադրվել է շրջկենտրոնի մի շարք փողոցներում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքապետ Միշա Գյուրջյանը:
 
«Առաջին փուլում նոր լուսատուները տեղադրվել են Մարտակերտի Աբովյան, Դանիել Վարուժան, Գրիգոր Լուսավորիչ, Գևորգ Չաուշ, Սախարով փողոցներում:
Нет описания.
Առաջիկայում գործընթացը կշարունակվի»,-մանրամասնել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ էներգախնայող լուսատուները ձեռք են բերվել քաղաքապետարանի միջոցներով, իսկ տեղադրման աշխատանքներն իրականացրել է «Ջրաբերդշին» ՓԲ ընկերությունը։ Անդրադառնալով Մարտակերտի բարեկարգմանն ուղղված այլ աշխատանքներին, քաղաքապետը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ասֆալտապատել Աբովյան և Օրբելի փողոցները: Ըստ մեր զրուցակցի՝ «Ջրաբերդշին» ՓԲԸ-ի կողմից քաղաքում վերանորոգվել է երկու խաղահրապարակ:

  • Կիսվել: