երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Արդարադատության նախարարությունը համակարգի աշխատողի օրվան ընդառաջ հայտարարում է բաց դռների օր քաղաքացիների համար

Արդարադատության նախարարությունը համակարգի աշխատողի օրվան ընդառաջ հայտարարում է բաց դռների օր քաղաքացիների համար

Արցախի Հանրապետության արդարադատությունը, փետրվարի 5-ի՝ համակարգի աշխատողի օրվան ընդառաջ, հայտարարում է բաց դռների օր՝ քաղաքացիներին իրավական օգնություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունից:

«Նախարարության պատասխանատուները սույն թվականի հունվարի 31-ին, փետրվարի 1-ին և 2-ին ժամը 11.00-ից մինչև 15.00-ն քաղաքացիների ընդունելություն կիրականացնեն արդարադատության նախարարության վարչական շենքում՝ Ստեփանակերտի Փետրվարի 20 փողոց, 1, 2-րդ հարկ՝ հ. 329 աշխատասենյակ: Ընդունելության ներկայանալիս խնդրում ենք ձեռքի տակ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ»,-մանրամասնեցին գերատեսչությունից՝ հավելելով, որ քաղաքացիները կարող են դիմել նաև առցանց տարբերակով և իրենց հուզող հարցերն ուղարկել նախարարության պաշտոնական [email protected] էլեկտրոնային հասցեին:

  • Կիսվել: