չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախյան ընտրությունները աշխարհի համար ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու օրինակ են.  Զախարով

Արցախյան ընտրությունները աշխարհի համար ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու օրինակ են. Զախարով

Ապրիլի 14-ին կայացած Արցախի նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ»-ի տնօրեն Վլադիմիր Զախարովն այսօր կայացած մամուլի ասուլիս ընթացքում ամփոփել է քվեարկության ընթացքը: 

Վլադիմիր Զախարովն ասել է, որ, այցելելով տարբեր ընտրատեղամասեր, այնտեղ տեսել է ընկերասեր մարդկանց, ովքեր կատարում են իրենց քաղաքացիական պարտքը:

«Ինչպես մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները, այնպես էլ նախօրեին անցկացված նախագահական ընտրությունների երկրոդ փուլն անցել է ժողովրդավար պայմաններում: Դեռ ավելին, շփվելով մարդկանց հետ, ես տեսա, որ, մարդիկ ավելի շատ խոսում են Արցախի զարգացման մասին: Կարծում եմ՝ արցախյան ընտրություններն աշխարհի համար օրինակ են, թե ինչպիսին պետք է լինեն ժողովրդավարական ընտրությունները»,- ավելացրել է Վ. Զախարովը: Նա շնորհավորել է Արցախի Հանրապետությանը՝ ընտրությունները կայացած համարելու համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: