երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախյան հիմնահարցի և ժողովրդագրության վերաբերյալ քաղաքագետ Թևան Պողոսյանը Ստեփանակերտում դասախոսություն է կարդացել

Արցախյան հիմնահարցի և ժողովրդագրության վերաբերյալ քաղաքագետ Թևան Պողոսյանը Ստեփանակերտում դասախոսություն է կարդացել

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ստեփանակերտում գործող Շուշիի տեխնոլոգիական համալսարանում դասախոսությամբ է հանդես եկել քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցին և ժողովրդագրության թեմային։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՇՏՀ-ում Թևան Պողոսյանի՝ «Արցախյան հիմնահարց», «Ժողովրդագրություն» թեմաներով դասախոսությանը ներկա էին նաև ուսանողներ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի, Մեսրոպ Մաշտոց համալսարաններից։
 
Քաղաքագետը տեղեկացրել է, որ ամենամսյա պարբերականությամբ այցելում է Արցախ և տարբեր ուսումնական հաստատություններում հանդես գալիս դասախոսությամբ։ «Այդ շրջանակներում խոսում ենք այնպիսի խնդիրներից, որոնք այսօր կարևոր են Արցախի համար՝ ժողովրդագրություն, անվտանգության հիմնահարց։ Քննարկում ենք նաև այնպիսի հարցեր, որոնք հետաքրքրում են հենց ուսանողներին։ Ես եկել եմ այստեղ ոչ թե ինչ-որ տեսակետ պնդելու, այլև՝ ուսանողների հետ համատեղ քննարկելու փորձը, հասկանալու խնդիրները և որևէ սցենարով դրանց լուծում տալը»,-ասել է Թ. Պողոսյանը՝ Արցախում իր դասախոսությունները առաջիկա ամիսներին ևս շարունակական կլինեն:
 
 

  • Կիսվել: