հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախը սկսել է էլեկտրաէներգիա արտահանել. պետնախարար

Արցախը սկսել է էլեկտրաէներգիա արտահանել. պետնախարար

Արցախի ճանաչված չլինելը և Ադրբեջանի կողմից մեկուսացման թշնամական քաղաքականությունն անդրադառնում են երկրի զարգացման և արտաքին տնտեսական հարաբերությունների վրա:

Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նա հավելել է, որ չնայած դրան, Արցախն ապրում և զարգանում է. «2018 թվականի տվյալներով՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 4355 դոլար, ամսական աշխատավարձերը՝ 300 դոլարից ավելի»:

Պետնախարարի խոսքով` Արցախը 2018 թվականից էլեկտրաէներգիա է արտահանում` երկիրն իրեն ամբողջությամբ ապահովում է էլեկտրաէներգիայով:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: