հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Արցախը կունենա նոր ԱԳ նախարար

Արցախը կունենա նոր ԱԳ նախարար

Արցախը կունենա նոր արտաքին գործերի նախարար։ Այս մասին Infopprt.am-ը տեղեկնում է արցախյան աղբյուրներից։

Նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր կամ վաղը այդ պաշտոնում Մասիս Մայիլյանի փոխարեն կնշանակի իր արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանին, որը նախագահ Բակո Սահակյանի ժամանակ զբաղեցնում էր նրա խոսնակի պաշտոնը։

Նշենք, որ Բաբայանը համարվում է ընդգծված պրոռուսական կողմնորոշում ունեցող գործիչ։

  • Կիսվել: