ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախը և Հայաստանի Հանրապետությանը կապող 3 ճանապարհներին գործում են բուժսանիտարական հենակետեր

Արցախը և Հայաստանի Հանրապետությանը կապող 3 ճանապարհներին գործում են բուժսանիտարական հենակետեր

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող Գորիս-Ստեփանակերտ, Խնձորեսկ-Որոտան և Կապան-Կովսական 3 ճանապարհներին գործում են բուժսանիտարական հենակետեր, որտեղ քսանչորսժամյա հերթապահություն են իրականացնում «Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ-ի բուժաշխատողները: Այս մասին InfoPort.am -ին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից։

Հենակետերը կահավորված են անհրաժեշտ պարագաներով: Արցախ մտնող բոլոր մեքենաների վարորդները և ուղևորները ջերմաչափվում են: Հենակետերում բուժաշխատողների աշխատանքին օժանդակում են ԱՀ ոստիկանության և ԱԻՊԾ աշխատակիցները: Սյունիք-Քաշաթաղ մնացած երկրորդական ճանապարհները ժամանակավորապես փակված են:

Շրջանի քաղաքային համայնքներից միայն Բերձորում է գործում ներհամայնքային ուղևորատար տրանսպորտ:

Բերձորի քաղաքային համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ յուրաքանչյուր օր օրական երկու անգամ ախտահանվում է ուղևորատար ավտոբուսը: Առկա են անհրաժեշտ քանակի ախտահանիչ միջոցներ և սարքավորումներ:

  • Կիսվել: